Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
11.11.2011 | 00:00

...թե ՀՅԴ-ն «հատուկ» հանձնարարություն է ստացել քարը քարին չթողնել` իշխանությանը քննադատելու մասով: Ճիշտ է, դա ՀՅԴ-ի «ձախության մանկական հիվանդությունն» է, որ սպեցիֆիկ ձևով բռնկում է նախընտրական փուլերում։ Նույնիսկ 2008-ին` կոալիցիայում եղած ժամանակ ՀոՀիԴա-ն ընդդիմադիր «մունդիր» էր «զգեցել» և այդպես էր ձայներ «հավաքում», այնուհանդերձ, այն կոշտ քննադատությունը, որը դրսևորում է 95-ին «հեղաշրջման, տեռորիզմի, պետության դավաճանության» հոդվածով դատված, «իրադրության փոփոխության» պատճառով բանտից ազատված, սակայն չարդարացված Արմեն Ռուստամյանն այսօր, կրկին շատերին վերադարձնում է դեպ 95-ականներ: Սակայն հայ հեղափոխական դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իշխանության նկատմամբ այդպես «հեղափոխական ու հեղաշրջող» է Պլըպուղու` «շորդ տեղ-տեղ շնորհավոր, Պուղի. օր ու մեջ ապրած կենաս, թագավոր ջան» հանգույն: Օրերս «Նոյյան տուն» ռեստորանում, ի պատիվ Հայաստան «ժամանած» եվրոպացի հյուրերի տրված ճաշի, Ռուստամյանն իր ողջ հեղափոխական տաղանդով գովերգել է հայրենի խորհրդարանի իմաստուն, աներկբա, իմաստաշող արտաքին քաղաքականությունը և այն միջազգային ասպարեզում գտածո ու բրածո համարել: Ասում են` նրա խոսքերն այնքան հուզիչ են եղել, որ ոմանց աչքերից արցունքներ են հոսել:

Դիտվել է՝ 3018

Մեկնաբանություններ